ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Չուխաջյանֆեստ»-ի շքահամերգը

«Չուխաջյանֆեստ»-ի շքահամերգը
19.12.2012 | 13:03

Դեկտեմբերի 21-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենան «Չուխաջյանֆեստ» հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը և շքահամերգը: Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդիսատեսին կներկայացնի ժամանակակից կոմպոզիտորներ Արթուր Ահարոնյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Արմեն Սմբատյանի, Գարեգին Գրիգորյանի և Ջիվան Տեր-Թադևոսյանի ստեղծագործություններից:

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է 2010-ից` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) և Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի բոլոր համերգների հասույթի 10%-ը նվիրաբերվելու է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին, որն իր ամբողջ ներուժն ուղղում է քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող հայ մանուկների կյանքի փրկությանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2907

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ